Բաժիններ՝

Բրազիլիան և Չինաստանը Գուտերեշին առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն աջակցող երկրների հավաք հրավիրել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պարզաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ Բրազիլիայի և Չինաստանի պլանը։ 

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բրազիլիայի նախագահը մանրամասնել է, որ այդ պլանը ենթադրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանն աջակցող երկրների մասնակցությամբ հավաքի հրավիրում, որը, ըստ Բրազիլիայի նախագահի, իրական պայմաններ կստեղծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ 

«Ես Բրազիլիայի և Չինաստանի կողմից մշակված պլանի հիման վրա առաջարկել եմ գաղափար, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հավաքի հրավիրի այն երկրների մասնակցությամբ, որոնք ցանկանում են խաղաղության հաստատում Ուկրաինայում։

Նպատակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հետագա բանակցությունների և հաշտության առաջարկության մշակումը կլինի, որն այնուհետև կհրապարակվի», – նշել է Բրազիլիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս