Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է Ճապոնիա այցելել հոկտեմբերին. Kyodo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ճապոնիա մեկնել այս տարվա հոկտեմբերի վերջին:

Այս մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությունում իր աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ այցի ստույգ ժամկետները ներկայումս համաձայնեցվում են։ Սպասվում է, որ Թրամփը Ճապոնիա կայցելի Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին, որտեղ կմասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին:

Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։Դա կլինի Թրամփի առաջին այցը Ճապոնիա իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում: 

Kyodo-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի վերջին Ճապոնիայում արդեն ընտրված կլինի նոր վարչապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս