Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Էլիսա Սպիրոպալիին՝ նշելով, որ նրա հետ շարունակելու են համատեղ ջանքերը՝  ամրապնդելու Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը։  

Արարատ Միրզոյանը նաև լավ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ալբանիայի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիին։ 

Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ալբանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարման ավարտին ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր Իգլի Հասանիին լավ համագործակցության համար և նրան մաղթում եմ ամենայն հաջողություն իր ապագա քայլերում։

Շնորհավորում եմ Էլիսա Սպիրոպալիին, որի հետ կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի  և Ալբանիայի  միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930