Բաժիններ՝

Հիմա դու համարձակվում ես խոսել Սերժ Սարգսյանի մասին, երբ հենց ձեր կարճատեսությունը, սոված մենթալ վիճակը և ձեր քաղաքական խաբկանքները բերեցին այս ողբերգությանը. Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը գրում է. «Խաժակյան Դավիթ, երբ փորձում ես համեմատել ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանին ու Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանին, նախ քեզ նայիր ու քո ապրածին։ Դու և շեֆդ՝ Էդմոն Մարուքյանը, եղել եք նույն դաշտում, նույն ԵԼՔ դաշինքում: Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքական քաոսը և կործանարար թեզերը տարածել հենց ձեր աջակցությամբ և ձեր միասնական պլատֆորմի որ վերջին դեմք լինելով։ Դուք եք նրա հետ միասին եղել այդ հարթակում ու դուք ջանք չեք խնայել նրա քաղաքական «լեգիտիմություն» պաշտպանելու համար: Խաժակյան դուք եք կանգնել նրա կողքին, երբ սկսվում էր այն ճանապարհը, որը բերեց Արցախի կորստին և հազարավոր մեր երիտասարդ հզոր հերոս տղերքի վերջին:

Հիմա դու համարձակվում ես խոսել Սերժ Սարգսյանի մասին, երբ հենց ձեր կարճատեսությունը, սոված մենթալ վիճակը և ձեր քաղաքական խաբկանքները բերեցին այս ողբերգությանը։ Շեֆդ պատերազմից հետո էլ մնաց Նիկոլի հերթապահ «պատերազմական փաստաբան» ու հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ձեր քաղաքական «վերածննդի» հույսով, սակայն ապարդյուն։ Նրա միակ ձեռք բերումը եղավ ինստագրամում տարբեր ինքնաթիռների պատուհաններից սթորիներ անելը և ինչ-որ պատահական անգլերեն բառեր գրելը, քեզ սկի դրանից չհասավ: Իսկ այսօր դու փորձում ես պատմությունը քո պատկերացմամբ շարադրես ու վարկաբեկես այն մարդուն, ով Արցախը ազատագրել էր, ոչ թե նվիրել թշնամուն, հոգուդ խորքում պաշտելի առաջնորդիդ պես:

Ձեր կուսակցությունը և դուք անձամբ եղել եք այս իշխանության հիմնասյուններից մեկը, և հիմա ձեր փորձերը ուրիշներին նույն դաշտում դնելը՝ պարզապես փնթի, էժան և աղքատիկ երևույթ է։

Սերժ Սարգսյանին հավասարեցնել Նիկոլին նշանակում է նույնացնել Հայրենիքը ազատագրողին, երկիրը շենացնողին, հզոր Բանակ պահողին ու երկիրը հանձնողին, Բանակը թուլացնողին և Հայրենիքը անդունդ տանողին:

Իսկ դու և Մարուքյանդ միշտ մնալու եք հիշողության մեջ որպես նրանք, ովքեր կանգնած էին այդ հանձնող իշխանության կողքին՝ սկզբից մինչև ծառայությունների մատուցման ժամկետի ավարտը: Убрали как говорится за профнепригродность, միքիչ ինտեսիվացրեք Սերժ Սարգսյանի և այլ հերոսների վերաբերյալ գրված տափակ ստատուսներն ու տված չագուչ հարցազրույցները, կարողա կապիտուլյանտը մի ողորմություն շպրտի վրեքներդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս