Բաժիններ՝

Գերմանիան պլանավորում է պաշտպանական բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար

Գերմանիայի ռազմական ծախսերի նոր պլանով նախատեսվում է բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար, մնացածը կծախսվի Եվրոպայի արդյունաբերության արտադրանքի համար: Այդ մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ գնումների պլանը:Փաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր:

Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը: Ամերիկյան ընկերություններից գնումների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 6.8 միլիարդ եվրո, ինչը կազմում է ամբողջ գումարի մոտավորապես 8%-ը:

Ի թիվս այլ բաների, Գերմանիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել հրթիռներ MIM-104 Patriot զենիթա-հրթիռային համալիրի համար, հրթիռներ Boeing P-8A ինքնաթիռի համար, ինչպես նաև AMRAAM և ESSM հրթիռներ և ռադիոսարքավորումներ: Ամերիկյան ընկերությունների փոխարեն Գերմանիան նախատեսում է պայմանագրեր կնքել եվրոպական արտադրողների հետ, որոնց թվում են  Rheinmetall-ը, KNDS-ն, TKMS-ն, ինչպես նաև Eurofighter Tranche 5 կործանիչների գնման պայմանագիր։

ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ Բեռլինը Վաշինգտոնի հետ առաջին անգամ ռեկորդային՝ 13,9 միլիարդ դոլարի պայմանագրեր,  կնքել է 2023 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս