
Դանակահարություն՝ Շենգավիթում

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մեկնել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Քիչ անց նման մի հաղորդում էլ ստացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. ձեռքի կտրած վերքով այստեղ դիմած 21-ամյա երիտասարդը, որը նույն` Արտաշիսյան փողոցի բնակիչ է, հայտնել է, թե վնասվել է դանակով երշիկ կտրելիս: Համապատասխան բուժօգնությունից հետո նա դուրս է գրվել:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունում Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ կեսգիշերին 29-ամյա տղամարդու թիկունքին դանակի երեք հարված հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած 21-ամյա երիտասարդն է:
Նույն առավոտյան` ժամը 6-ին, նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: Երիտասարդը հայտնել է հանցագործության գործիք դանակի տեղը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: