
Էլչին Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան:
Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», – հայտնել է Էլչին Ամիրբեկովը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հսկայական հնարավորություններ կան։
Էլչին Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։
«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», – ասել է նա՝ մեկնաբանելով նախագիծը, որը, ըստ նրա, ավանդաբար կոչվում է «Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am), բայց Վաշինգտոնում այն անվանում են «Խաղաղության և բարգավաճման ճանապարհ»։