
Ձերբակալվել են հայր ու որդի, որոնք Ուկրաինայի պատվերով 2023 թվականից սկսած ահաբեկչական գործողություններ են իրականացրել Սամարայի մարզում. ՌԴ ԱԴԾ

Ձերբակալվել են հայր ու որդի, որոնք Ուկրաինայի պատվերով 2023 թվականից սկսած ահաբեկչական գործողություններ են իրականացրել Սամարայի մարզում։
2023 թվականին նրանք պայթեցրել են Սիզրանի շրջանում գտնվող գլխավոր գազատարը և Կույբիշևի նավթավերամշակման գործարանի տրանսֆորմատորային ենթակայանը, իսկ 2024 թվականին` Չապաևկա և Սամարա գետերի վրայով անցնող երկաթուղային կամուրջները։ Նրանք ներգրավված են նաև այլ ահաբեկչական հարձակումներում։
Տղամարդիկ բռնվել են Սամարա գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը պայթեցնելու նախապատրաստման ժամանակ. նրանցից առգրավվել է մոտ 13,5 կգ պայթուցիկ նյութ։