Всему свое время. ի՞նչ ասեմ մեկին, ով հենց հետը խոսում ես, գոռում է՝ միլիցիա՜. Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի տեսել մի երկիր, որն այդքան հոգս պատճառի իր ժողովրդին։

«Ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի երկիր աշխարհի տակ, որ այսքան դատական խնդիրներ առաջացնի իր ժողովրդի նկատմամբ՝ բացի Հայաստանից, մտածում եմ՝ ի՞նչն է պատճառը։ Հավանական է, որ ուզում են երկիրը դատարկել»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց նա։

Ղուկասյանը նշեց, թե մոտավորապես 50 դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրու խնդիրների վերաբերյալ։

«Արայիկ կա ինչ-որ (նկատի ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարին-հեղ.), պատասխանում է, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան։ Հլը պատկերացրեք՝ երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին գրություն ուղարկել, հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք»,- ընդգծեց Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930