
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ճանաչելու մի քանի երկրների որոշումը պատմական է և չափազանց կարևոր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մոտ երկու տարի մեր տարածաշրջանը լուրջ հումանիտար աղետ է ապրում՝ Իսրայելի կառավարության կողմից հարձակումների ուժգնացման պատճառով։ Գազայում կոտորածը, որը խլել է ավելի քան 65,000 մարդու կյանք, շարունակվում է անդադար։ Ոչ մի խղճմտանք ունեցող մարդ չի կարող հաշտվել տեղի ունեցողի հետ կամ լռել նման ցեղասպանության առջև։
Նեթանյահուի կառավարության նպատակն է անհնարին դարձնել պաղեստինյան պետության ստեղծումը և ստիպել պաղեստինցի ժողովրդին փախչել հնարավորինս հեռու:
Այս բացասական զարգացումների ֆոնին, մի խումբ երկրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը չափազանց կարևոր և պատմական է», – ասել է Էրդողանը Նյու Յորքում Պաղեստինին նվիրված համաժողովում։