Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Էդգար Հունանյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Էդգար Հունանյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024 թվականի հուլիսի 30-ին։

Տեսանյութեր

Լրահոս