Բաժիններ՝

Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Փարիզում սեպտեմբերի 18-ին արհմիությունների ցույցի ժամանակ բռնկված անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 100-ը։

«Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 103 մարդ, որոնցից 89-ը կալանավորվել են»,-ասել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը։

Նրա խոսքով, ձերբակալությունների մեծ մասը կատարվել է հենց ցույցի ժամանակ։

«Ամեն ինչ բավականին լավ է ընթացել, և իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել դպրոցների, ավտոբուսային կայարանների և այլ օբյեկտների երկարատև փակումը, որոնք թիրախավորվել էին արհմիութենական հանրահավաքից դուրս համազգային բողոքի ակցիայի մասնակիցների կողմից»,-հավելել է ոստիկանը։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով, կառավարության տնտեսական քաղաքականության դեմ արհմիությունների ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է ավելի քան 500,000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս