Բաժիններ՝

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել  Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրին

Վենեսուելայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագրին:

Այդ մասին հայտարարել է Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում:

2025 թ. մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում ստորագրել են Ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագիր, որն ընդլայնում է երկու երկրների միջև փոխգործակցությունը և համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, օգտակար հանածոների արդյունահանման, տրանսպորտի, կապի, ինչպես նաև անվտանգության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս