Բաժիններ՝

63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը և որդին ապօրինի պահում և օգտագործում են թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում են կանեփ ու տարբեր անձանց թմրամիջոց են իրացնում։

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Լոռու մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 3 գրամ քաշով: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան բակում և հողամասում կան կանեփի թփեր և չոր զանգված:

63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Զննությամբ Սպիտակի Ոփյան փողոցում գտնվող նրա տան բակում և հարակից տարածքում հայտնաբերվել է կանեփի 64 թուփ:

Տղամարդը ներկայացրել է նաև 440 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս