Բաժիններ՝

Իսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել բազմահարկ շենքին սպասվող հարվածից առաջ։  

Այս մասին նշված է իսրայելական բանակի խոսնակ Ավիխայ Ադրայիի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։ Նա նշել է, որ զինվորականները պատրաստվում են հարվածել շենքին՝ այդ օբյեկտում կամ դրա մոտակայքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի առկայության պատճառով։ 

Տեղեկացվում է, որ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն շենքը և գնան դեպի հարավ՝ Խան Յունիս քաղաքի տարածքում նրանց համար ստեղծված մարդասիրական գոտի։ Այն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ գործող դաշտային հիվանդանոցներ, վրաններ, աղազերծված ջրի, սննդի և դեղորայքի պաշարներ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս