
Խոշոր հրդեհ է բռնկվել BBC հեռուստաընկերության նախկին գլխավոր գրասենյակում․ մոտ 100 հրշեջ է ուղարկվել դեպքի վայր

Շաբաթ օրը Լոնդոնի Ուայթ Սիթիում գտնվող BBC հեռուստատեսային կենտրոնի նախկին գլխավոր գրասենյակում բռնկված հրդեհը մարելու համար մոտ 100 հրշեջ է կանչվել, հաղորդում է Reuters-ը։
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Համերսմիթի, Հյուսիսային Քենսինգթոնի, Քենսինգթոնի, Չիզվիքի և հարակից հրշեջ կայանների հրշեջները մոբիլիզացվել են այն բանից հետո, երբ մոտավորապես բրիտանական ժամանակով գիշերվա 3-ին (Գրինվիչի ժամանակով 02:00) ահազանգ է ստացվել ինը հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին։
Հրշեջ ծառայության հայտարարության համաձայն՝ կրակը ներկայումս տարածվում է շենքի վերին հարկերում, այրվում են ռեստորանը, արտաքին հատվածը և օդատարները։
Հնարավոր է, որ վնասվել է նաև անհայտ թվով բնակարաններ։ Հրդեհի պատճառը ներկայումս անհայտ է։ Վիրավորների կամ մահացածների մասին տեղեկություններ չկան։