Բաժիններ՝

«Ռազբորկա», կրակոցներ՝ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «ռազբորկա» է տեղի ունեցել Գորիսի կենտրոնում․ մի խումբ երիտասարդներ մահակներով ծեծի են ենթարկել հոր եւ որդու, հնչել են կրակոցներ։ Հիմքում աղջկա թեմա է եղել: Մեր տեղեկություններով՝ ծեծողների մեջ է նաեւ Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբորորդին՝ Արման Ղուլունցը, ասում են՝ նաեւ քրոջ որդին, որի անունը չկարողացանք ճշտել։

Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպով ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ են ընթանում հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, չեն գտնի, քանի որ Արման Ղուլունցը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի քեռորդին է, իսկ Մասիս Պողոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Այս միջադեպը բուռն քննարկումների թեմա է դարձել Սյունիքում, մարզի դատախազը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ամռանը կալանավորել է Տաթեւ գյուղի վարչական ղեկավարին, որին մեղադրել են ծեծկռտուքի մասնակցելու մեջ, մինչդեռ խուլիգանական արարք թույլ տված իր քեռորդին եւ ընկերներն անպատիժ են։

Ընդ որում՝ մեզ ասացին, որ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները «ռազբորկա» են անում։ Փաստորեն, նախկին իշխանության լիսկաներն ու շմայսները հեղափոխական արժանի հետեւորդներ ունեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930