Բաժիններ՝

Նաոմի Քեմփբելը` հայազգի ոսկերիչ Արա Վարդանյանի զարդերով

Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Նաոմի Քեմփբելը, դարձյալ զարմացրել է իր ոճով․ այս անգամ նա զարդարել է Vogue Brazil-ի սեպտեմբերյան շապիկը՝ կրելով բացառիկ զարդեր, որոնց հեղինակն է հայազգի հայտնի ոսկերիչ Արա Վարդանյանը։ Նկարում մոդելը փայլում է շքեղ ադամանդներով ու ռուբելիտ քարերով, որոնք վկայում են Վարդանյանի յուրահատուկ ձեռագրի մասին։

Արա Վարդանյանը՝ հայ-բրազիլացի ոսկերիչ, արդեն երկար տարիներ համարվում է համաշխարհային բարձրաճաշակ զարդագործության նորարարներից։ Նա հայտնի է իր համարձակ ու ժամանակակից լուծումներով․

շրջված ադամանդներ (inverted diamonds), որոնք նոր շունչ բերեցին ավանդական զարդերին,

բազմամատանի դիզայն (multi-finger rings), որը միաժամանակ ընդգրկում է երկու կամ երեք մատ,

և յուրօրինակ կոմբինացիաներ թանկարժեք քարերով ու մետաղներով։

Նրա զարդերը ոչ միայն դիզայնի, այլև էներգիայի ու խորհրդանշական ուժի համար են առանձնանում։ Արա Վարդանյանը հաճախ ասում է, որ յուրաքանչյուր զարդ պետք է լինի կրողի անձնական պատմության շարունակությունը։

Արա Վարդանյանի բրենդը ծնվել է Բրազիլիայում, որտեղ նա բացել է առաջին սրահները՝ Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում։ Հետագայում նրա ստեղծագործությունները հասան նաև Եվրոպա․ այսօր Վարդանյանը սեփական ցուցասրահ ունի Լոնդոնում։

Նրա զարդերը կրել են և շարունակում են կրել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ` Նաոմի Քեմփբել, Քեյթ Մոս, Մադոննա, Շառլիզ Թերոն և շատ այլ աստղեր, ովքեր վստահում են Վարդանյանի համարձակ ու ժամանակակից ոճին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս