 
                        Չենինգ Տատումը և Օսկար Այզեքը կնկարահանվեն քրեական թրիլերում
 
                                    Դերասաններ Չենինգ Տատումը և Օսկար Այզեքը կգլխավորեն «Խավարասեր» նոր նախագիծը, հաղորդում է Deadline-ը։
Քրեական թրիլերի սյուժեն կծավալվի Նյու Յորքում։ Գլխավոր հերոսը խորհրդավոր անծանոթ է, որը դառնում է մաֆիայի ղեկավար։ Ֆիլմը հիմնված է Ուիլյամ Լաշների (ով գրում է Թայլեր Նոքս կեղծանունով) համանուն վեպի վրա։
«Խավարասեր» ֆիլմի ռեժիսորը կլինի Մեթ Ռոսը։ Սցենարը ադապտացրել է Ջոնաթան Էյմսը։ Դերերից մեկը կկատարի Զազի Բիթցը։ Նախագիծն առաջին անգամ կներկայացվի այս աշնանը Տորոնտոյի կինոշուկայում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        