
Եթե ձեզ պատմեն, թե իբր Թրամփի ճանապարհը ոչ թե միջանցք է, այլ ընդամենը սովորական ճանապարհ, կամ ցնդել են, կամ էլ ԳԻՏԱԿԻՑ խաբեբաներ են. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Հաջորդ անգամ, երբ ձեզ պատմեն, թե իբր Թրամփի ճանապարհը ոչ թե միջանցք է, այլ ընդամենը սովորական ճանապարհ՝ Հայաստանի ամբողջական և աներկբա ինքնիշխանության և ինքնիշխանության ներքո , առանց վարանելու կարող եք ասել այդ մարդկանց, որ նրանք կամ ցնդել են, կամ էլ պարզագույն ԳԻՏԱԿԻՑ խաբեբաներ ու սուտասաններ։
Ձեր կարծիքի ապացույցի համար հիշեցրեք դրանց երեք բան։
1️⃣ Դոնալդ Թրամփը իր հայտնի վաշինգտոնյան ելույթում բազմիցս անվանել է Սյունիքով անցնող ճանապարհը «միջանցք»։ Ընդ որում, նա չի էլ թաքցնում, որ այդ ճանապարհի/միջանցքի տրամադրումը ադրբեջանցի ոսոխին ունի միայն մեկ նպատակ, վերահսկել մի լոգիստիկ ուղի ,որն իր հերթին կձևավորվի հակաիրավական գոտի։
Նա այնքան թքած ունի մտածածին “խաղաղության” վրա, որ նույնիսկ չի հիշում ,Հայաստանի հետ է կապել այդ պայմանագիրը, թե Ալբանիայի։
2️⃣ Ալիևը, Էրդողանը և նրանց ողջ թյուրքական փաղանգը ուրախությունից արդեն լյարդերը քայքայել են ուտել-խմելով ՝ նշելով հայերի համաձայնությունը միջանցքին (այսինքն՝ Հայաստանի հարավի կամավոր մասնատմանը)։ Թուրքական մամուլը ուղղակի ապշած էր մնացել, երբ հասկացավ թե ինչպես փաշինյանական իշխանությունը խաղաղության պատրվակով “քյոլեց” հայերին և ըստ էության բերեց երկիրը դեպի սողացող ինքնասպանության։
3️⃣ Իսկ եթե ավելի առարկայական , ապա դրանց հիշեցրեց ՝ մինչ այժմ ոչ ոք, կրկնում ենք՝ ոչ ոք «թավշյա» իշխանություններից չի ասել, թե կոնկրետ ով է իրականացնելու մարդկանց ու բեռների զննությունը «Տրամփի միջանցքի» սահմանին։
Ինչու սրանք բերանները ջուր են առել? Մի գուցե այն պատճառով, որ հայկական սահմանապահներն ու մաքսավորները ոչ մի ՈՒՂԻՂ գործառույթ չեն իրականացնելու ադրբեջանցիների հանդեպ, որոնք մուտք են գործելու ՀՀ տարածք։
Եվ եթե դա այդպես է ( իսկ դա այդպես է) ուրեմն այսօրվա իշխանությունները համաձայնվել են վերածել մեր պետության հարավը չվերահսկվող թուրքական “դուքյանի՝ ամեն տեսակ նեոթուրքական սբրոդի համար»։