Բաժիններ՝

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ «Սեդերեկում» սկսված հրդեհը տեղայնացվել է մեկ օր անց։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հրդեհը մարելու համար ներգրավվել են ավելի քան 140 հրշեջ և ավելի քան 30 միավոր տեխնիկա։
Հրդեհի հետևանքով տասից ավելի մարդ է ծխահարվել։ Նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր։

«Հրդեհի տարբեր օջախների մարման աշխատանքները շարունակվում են», – հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք, որ Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել օգոստոսի 24-ի կեսօրին։ Հաղորդվում է, որ հրդեհն առաջացել է «Super Toys» խաղալիքների խանութների ցանցի պահեստում։ Ընթանում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս