Նեթանյահուն Ավստրալիայի վարչապետին թույլ քաղաքական գործիչ է անվանել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է իր ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզեին իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Նեթանյահուն Ավստրալիայի կառավարության ղեկավարին անվանել է «թույլ քաղաքական գործիչ»։

«Պատմությունը կհիշի Ալբանեզեին այնպիսին, ինչպիսին նա կա. թույլ քաղաքական գործիչ, որը դավաճանել է Իսրայելին և լքել ավստրալացի հրեաներին»,- գրել է Նեթանյահուն իր «X» սոցիալական ցանցի էջում։

Նեթանյահուի մեկնաբանությունները հնչել են երկու երկրների միջև դիվանագիտական լարվածության սրումից հետո, երբ Ավստրալիան արգելել է երկիր մուտք գործել Իսրայելի արդարադատության նախկին նախարար Այելետ Շաքեդին և իսրայելամետ ակտիվիստ Հիլել Ֆուլդին, ինչպես նաև խորհրդարանի անդամ Սիմխա Ռոթմանին։ Բացի այդ, Կանբերրան նաև հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի պետությունը։

Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարությունում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցիչների վիզաները չեղյալ կհայտարարվեն։

Regionmonitor.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031