
Ճապոնիան Թուրքիայից անօդաչուներ կգնի. պաշտպանության նախարարը ժամանել է Անկարա

Ճապոնիան Թուրքիայից անօդաչուներ կգնի՝ ընդլայնելով այս սարքերի կիրառումն իր բանակում․ երկրի պաշտպանության նախարարն այս հարցով բանակցելու համար այսօր ժամանել է Անկարա։
Գեներալ Նակատանին Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, որը նման պաշտոնական այց է կատարում Թուրքիա։
Ըստ դիվանագիտական աղբյուրների, նա պատրաստվում է թուրք գործընկերոջ՝ Յաշար Գյուլերի հետ քննարկել պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդում է «Ռոյթերս»-ը։