Լավրովը հաստատեց, որ Թրամփը հրավիրվել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Ռուսաստան այցելելու հրավեր։ Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես գիտեք, նա հրավիրվել է այցելել Ռուսաստան։ Ալյասկայում կայացած մամուլի ասուլիսում նախագահ Պուտինը հաստատել է այս հրավերը, և Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է», – ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաև ներկայացրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գիշերային հեռախոսազրույցի մանրամասները: Լավրովի խոսքով՝ կողմերը հաստատել են իրենց փոխըմբռնումը, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի այնպես, որ այն երբեք այլևս չկրկնվի։

Լավրովն ընդգծել է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է հարցի լուծմամբ ոչ թե «Ուկրաինային կրկին պատերազմի պատրաստելու համար, ինչպես դա եղավ Մինսկի համաձայնագրերից հետո»։

«Այսինքն՝ որպեսզի այս ճգնաժամը երբեք այլևս չկրկնվի, և որ ապահովվեն աշխարհի այս մասում գտնվող բոլոր պետությունների և այդ պետություններում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական իրավունքները: Ի դեպ, այս փոխըմբռնումը հաստատվել է նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև երեկվա գիշերային հեռախոսազրույցի ժամանակ», – ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս