
Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը

Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է յոթ տարվա աշխատանքից հետո: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Ռուսաստանի հայերի միության» Չելյաբինսկի մասնաճյուղի նախագահ Գարիկ Մխիթարյանը։
Աշխատանքների դադարեցմանը նախորդել է Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը, ով աջակցում էր Հայ Առաքելական եկեղեցուն:
«Բոլոր հարցերի համար խնդրում ենք կապվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության այլ հյուպատոսական գրասենյակների հետ», – ասվում է հայտարարության մեջ։