Բաքվին զենքի մատակարարումները խորացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանցի գործընկերները քաջատեղյակ են Կիևի նեոնացիստական ռեժիմին սպառազինության կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումներ անելու վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշմանը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

«Կարծում ենք՝ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանն ու միայն վատթարացնում են իրավիճակը», – ասել է Ֆադեևը:

Ավելի վաղ ադրբեջանական իշխանամետ ռեսուրսները հայտնել էին, որ Բաքուն կվերացնի Կիևին զենք մատակարարելու արգելքը, եթե ռուսական բանակը շարունակի հարձակումները Ուկրաինայում Ադրբեջանի գազային օբյեկտների վրա: Խոսքն այդ թվում խորհրդային ժամանակների հրետանու և տեխնիկայի մատակարարումների էմբարգոյի վերացման մասին է։

Տեսանյութեր

Լրահոս