««Թրամփի Նեղուցը» Թրամփին պետք է իր ԷԳՈ-ի մեծարման համար, իսկ Փաշինյանին՝ իր ԷԳՈՆ քաղաքականապես պահպանելու և վերարտադրելու համար». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ ձեզ կկերակրեն երկնքից ընկած մանանայով և դեֆորմացված «խաղաղությամբ» և կհամոզեն, որ եթե իրենք չլինեն, նույնիսկ արևն արևելքից դուրս չի գա և արևմուտքում մայր չի մտնի, հիշեք հետևյալը՝
Այս ամենի արդյունքում՝
❗️Հայաստան-Ադրբեջան սահմանը փակ է մնալու:
❗️Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է մնալու:
❗️Հայաստանի բլոկադան չի վերանալու:
❗️Բաքվի հայ գերիները տուն չեն գալու:
❗️Բաքվում դատավարությունները չեն ավարտվելու:
❗️Արցախյան խնդիրը չի վերաբացվելու:
❗️Արցախահայերի իրավունքների վերականգնման հասցեգրում չի լինելու:
❗️Հայաստանի գրավյալ տարածքները հետ չեն վերադարձվելու:
❗️ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվելու:
Ավելին՝
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» սեպ է ԵԱՏՄ-ի մեջ, որի շնորհիվ Հայաստանը դեռ տնտեսապես շնչում է և դրա այլընտրանքն առայժմ չկա:
🔺Էդ «Թրամփի Նեղուցով» ոչ մի հայկական բեռ Ադրբեջանից Նախիջևան չի կարող գնալ:
🔺Էդ «Թրամփի Նեղուցով» Ադրբեջանը բացառապես կապվում է Թուրքիային:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» փակում է Հայաստանի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի համար:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» ավարտում է Հյուսիս Հարավ աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոեկտը:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» Թրամփին պետք է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար ևս մեկ արյունատար անոթ փակելու համար և նրանք դա զգացնել են տալու շուտով:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» Ադրբեջանին պետք է իր «մեծ եղբորը» ևս մեկ անոթով միանալու համար:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» Թուրքիային պետք է իր թյուրանական աշխարհի ձևավորման համար:
🔺Էդ «Թրամփի Նեղուցը» պետք է Թրամփին իր ԷԳՈ-ի մեծարման համար, իսկ Փաշինյանին՝ իր ԷԳՈՆ քաղաքականապես պահպանելու և վերարտադրելու համար:
Այն պետք է բոլորին իրենց համար և էդտեղ բոլորը կան իրենց շահով : Չկանք մենք: Չկա Հայաստանը: Կա մեկ բառ՝ «նիկոլական խաղաղություն» և այդ բառից «նիկոլական լեգիտիմության» հոտ է գալիս: Այդ հոտը այս երկրի 88%-ին, մեղմ ասած, դուր չի գալիս: Այդ «նիկոլական խաղաղության» շահառուին Թուքիային ու Ադրբեջանին այս ժողովրդի 79% և 87%-ը համարում են քաղաքական սպառնալիք:
Հ.Գ. Ուշադիր հետևում եմ այս ժողովրդի մեջքի հետևում տեղի ունեցող «լեգիտիմ» գործընթացների մասին գոյություն չունեցող պաշտոնական հաղորդագրություններին»:



