
Վաղը Հայաստանը կզիջի իր լոգիստիկ սուվերենության հնարավորությունը դառնալով երկարաժամկետ քաղաքական պատանդ թուրքադրբեջանական ալիանսի ձեռքերում․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1. Վաղը կավարտվի Հյուսիս-Հարավ ճանապարհի էպոպեան վերջնականապես:
2. Վաղը կավարտվի Հայաստանի և Իրանի վերջին 30 տարիների փոխադարձ որակական քաղաքական նշանակությունը:
3. Վաղը Հայաստանը կզիջի իր աշխարահաքաղաքական բազմակողմ, բազմաշերտ և լոգիստիկ սուվերենության հնարավորությունը դառնալով երկարաժամկետ քաղաքական պատանդ թուրքադրբեջանական ալիանսի ձեռքերում:
4. Վաղը վեջնականապես պաշտոնական Երևանը կստորագրի Արցախի հարցի փակման պաշտոնական «խնդրանք» Մինսկի խմբի լուծարման առաջարկով:
5. Վաղը Հայաստանը կստորագրի այս տարածաշրջանում իր մեջով , վրայով և միջոցով «թուրքական աշխարհ» ձևավորելու փաստաթղթի տակ»: