
Գերմանիայի դեսպանին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին հունիսի 27-ին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան կհայտարարեն ռուսաստանցի լրագրողների հետապնդմանը ռուսաստանյան կողմի պատասխան միջոցների մասին:
Ոյդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
«Գերմանիայի դեսպանն ուրբաթ օրը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան կհայտարարեն ռուսաստանցի լրագրողների հետապնդման համար պատասխան միջոցների մասին», – նշել են նախարարությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի կոչերը գերմանական կողմին՝ դադարեցնելու կամայականությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և վերադառնալու լրատվամիջոցների ազատության պաշտպանության և բազմակարծության ապահովման բնագավառում իր պարտավորությունների բարեխղճորեն կատարմանը, Բեռլինը համառորեն անտեսում է:
Զախարովան ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ դա «ազդում է ոչ միայն զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների, այլև այժմ նրանց ընտանիքների անդամների վրա»: