Երևանի ու Բաքվի միջև համաձայնագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն, և մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Պեսկովը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Մեր կողմից մենք միշտ կրկնում ենք, որ եթե դա պահանջարկ ունենա, մենք պատրաստ ենք նպաստել այս գործընթացին», – նշել է ՌԴ նախագահի խոսնակը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30