Բաժիններ՝

Պատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն կասկածի տակ է դնում նրա իրավական լեգիտիմությունը։

«Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում՝ Զելենսկու։ Հարցն այն է, թե ով կստորագրի փաստաթղթերը (խաղաղության համաձայնագիրը – Խմբ.)», – ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի նախագահն ընտրվում է հինգ տարով, նույնիսկ ռազմական դրության ժամանակ ժամկետը երկարաձգելու միջոցներ չկան։ Ռազմական դրության ժամանակ միայն խորհրդարանի աշխատանքն է երկարաձգվում։ Այս դեպքում նախագահի իրավունքների մասին ոչ մի տեղ ոչինչ գրված չէ», – ասել է ՌԴ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս