
Իսրայելը հայտարարել է, որ Գազայից դուրս են բերել թաիլանդցի պատանդի մարմինը

Իսրայելը հայտարարել է, որ վերադարձրել է 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված Թաիլանդի քաղաքացու մարմինը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։Նախարարն ասել է, որ Նատապոնգ Պինտայի մարմինը հայտնաբերվել է Գազայի Ռաֆահ շրջանում անցկացված հատուկ գործողության ժամանակ։
35-ամյա տղամարդը գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում հարավային Իսրայելում, երբ նրան առևանգել են։
Ըստ նրա՝ տղամարդը սպանվել է գերության առաջին ամիսների ընթացքում: