
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիական ֆուտբոլի լեգենդ, կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում կստանա: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:
Դևիդ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը` Վիկտորիան, կստանա Լեդի Բեքհեմ հեղինակավոր տիտղոսը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին աստղը, որը վերջերս նշել է իր 50-ամյակը, ասպետի կոչումը կստանա հաջորդ շաբաթ։