Բաժիններ՝

Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը «լավ և արդյունավետ զրույց» են ունեցել, երկու երկրները  հետաքրքրված են միմյանց շուկաներով: Այդ մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա լավ, արդյունավետ զրույց էր։ Նա (խմբ.՝ Թրամփը) միշտ բարձր է գնահատել Չինաստանի նախագահի հետ ունեցած հարգալից վերաբերմունքը», – ասել է Լևիթը։

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, «Չինաստանը ԱՄՆ-ի և մեր շուկաների կարիքն ունի»։

«Մենք նույնպես ռազմավարական հետաքրքրություն ունենք Չինաստանի տնտեսության և շուկայի նկատմամբ», – ընդգծել է նա։

Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը որոշել են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները կշարունակեն բանակցություններ վարել այս «կարևոր երկկողմ» հարցի շուրջ, հավելել է Լևիթը։Հունիսի 5-ին տեղի է ունեցել Չինաստանի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի հեռախոսազրույցը, որը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի թեմայի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30