Բաժիններ՝

Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ​​ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը:

Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային  ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով:

«Վերադառնում էի գործուղումից, բայց գնացքն այսօր հասավ միայն մինչև Պրոխորովկա: Ուղևորներն այնուհետև տեղ են հասնում «Միասնական տրանսպորտային ընկերության» ավտոբուսներով, որոնք Պրոխորովկայի կայարան են ժամանել պայթեցված երկաթուղային գծերի պատճառով», – գրել է նահանգապետը:

Տարածաշրջանի ղեկավարը հավելել է, որ տուժածներ չկան: Գնացքների երթևեկությունն ուշացել է 2,5 ժամով:

Ներկայում բոլոր գնացքներն ընթանում են ժամանակացույցով:

Երկաթգծի մասը վնասվել է: «Նորոգման բրիգադը սկսել է վերականգնել գծերի վնասված հատվածը», – ասել է Գլադկովը:

Հունիսի 5-ին ՌԴ Վորոնեժի մարզում էր երկաթգծի մի հատված պայթեցվել՝ գնացքի անցնելուց առաջ։ Տուժածներ չկան։Իսկ հունիսի 1-ի գիշերը Կուրսկի և Բրյանսկի մարզերում պայթյունների հետևանքով գնացքները դուրս էին եկել ռելսերից։

Բրյանսկի մերձակայքում մարդատար գնացքի վթարի հետևանքով 7 մարդ էր զոհվել, 119 մարդ՝ վիրավորվել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30