
Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի
Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։ Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունիսի 5-ին։
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կբացեն Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հունիսի 6-ին կմասնակցեն նաև ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին: