Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Սպասվում է, որ առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ամերիկյան կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերությունների կարևորությունը, ճանապարհ կբացի դեպի փոխշահավետ լուծումներ՝ հիմնված անկեղծ երկխոսության և համագործակցության վրա», – ասել է նախագահի պաշտոնակատարը նախարարների կաբինետի նիստի ժամանակ։

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգներն իրենց ֆինանսների ու առևտրի նախարարների մասնակցությամբ «2+2» ձևաչափով առևտրային բանակցություններ կանցկացնեն ապրիլի 24-ին։

Սա կլինի ամերիկյան մաքսատուրքերի մեղմացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների առաջին փուլը:

Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։

Հարավային Կորեայի նկատմամբ սահմանվել են 25% մաքսատուրքեր, որոնք ժամանակավորապես՝ 90 օրով, իջեցվել են մինչև 10%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930