Նախկին ՔՊ-ականը կալանավորվեց

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է կալանքը, որպես խափանման միջոց` 2 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է  hraparak․am-ը։

Ասիլյանը կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հոդվածով մեղադրվելուց հետո ՌԴ-ի կողմից արտահանձնվել է Հայաստան։

Նրան Հայաստան արտահանձնելու համար ռուսաստանցի իրավապահներին էր դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը, որը և բավարարվել էր:

Ըստ շրջանառվող լուրերի՝` Ասիլյանը գումար է վերցրել շինթույլտվություններ ստանալու համար, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել:

Տեսանյութեր

Լրահոս