Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում լեգենդար ըմբիշը Բրատիսլավայում ցուցադրում է ձեռքի սեղմման ուժը:

Արթուր Ալեքսանյանը սեղմել է 195 ֆունտ (88.5 կգ)` գերազանցելով իրանցի մարզիկ Ամիր Ռեզա Մասումիի սահմանած 186.6 ֆունտ (84.6 կգ) ցուցանիշը։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգա վաղը` ապրիլի12-ին։ Նա կպայքարի Եվրոպայի 8-րդ չեմպիոնության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930