Բաժիններ՝

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերի հրամանով ևս երեք օրով երկարաձգվել է համազգային սուգը Սանտո Դոմինգոյի Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո: Այս մասին հայտնել է դոմինիկյան Diario Libre իսպանալեզու օրաթերթը։

Մինչ այժմ իշխանությունները հաղորդել են 221 զոհի և մոտ 155 վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են Սանտո Դոմինգոյի հիվանդանոցներ:

Ապրիլի 8-ին, մոտավորապես ժամը 00:44-ին, հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր հարյուրավոր մարդկանց վրա. այդ պահին ակումբում տեղի էր ունենում երգիչ Ռուբի Պերեսի համերգը:

Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնը հայտնել է փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտելու մասին, թեև տարբեր պետական ​​հաստատություններ օգնություն են ցուցաբերում ընտանիքի անդամներին, ովքեր չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։

Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են, սակայն հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, որը մինչև 2023 թվականը օգտագործվել է որպես կինոթատրոն, ծանրաբեռնված է եղել և չի կարողացել դիմակայել մեծ թվով մարդկանց ներկայությանն ու ձայնային ուժգին ալիքների ազդեցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930