Վրաստանում արգելել են հեռուստաալիքների ֆինանսավորումն արտասահմանից

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է արտասահմանից հեռուստաալիքների ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։

Օրենքի համաձայն՝ արգելք է սահմանվում «օտարերկրյա ուժի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման վրա։ Դրա պատճառը, ինչպես նշված է բացատրական գրության մեջ, այն է, որ տեղեկատվությունը, որը տարածում են հեռուստահեռարձակողները և ռադիոհեռարձակողները, մեծ վստահություն է վայելում և կարող է ձևավորել հասարակական կարծիք։ Թույլատրվում է միայն արտասահմանից վճարված կոմերցիոն գովազդը, հեռուստաշոփինգը և գովազդային արտադրանքի զետեղումը հեռուստատեսային ծրագրերում:

«Օտար ուժ» ասելով՝ նկատի է առնվում սուբյեկտ, որը մտնում է օտարերկրյա պետության համակարգի մեջ, ֆիզիկական անձ, որը Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, իրավաբանական անձ, որը գրանցված չէ Վրաստանում, կամ կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա պետության իրավասության ներքո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930