Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որեւէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը գրում է. «Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։

Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում՝ տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարոխոսության թեզերը։ Տրամաբանորեն՝ նրանք հաճախ հայտնվել են խորհրդային КГБ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար. Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որեւէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։
Տարիներ առաջ, Անդրանիկ Մարգարյանը կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորը այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռեւս այն ժամանակ նա խիստ կարեւորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։

Մենք Ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը Ձեր համար ամենացանկալին կլիներ ՝ Ձեր գործը շարունակելով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31