
Իրանի արտգործնախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկում են տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի Թեհրանում անցկացված հանդիպմանը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները և օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանի արտգործնախարարը, նշելով Իրանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում լավ և ընդլայնվող հարաբերությունները, ընդգծել է Իրանի ջանքերը՝ բացահայտելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ներուժը։
Արաղչին անդրադարձել է նաև Պեկինում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպմանը և կարևոր համարելով միջազգային կարևոր հարցերի շուրջ եռակողմ խորհրդակցությունների շարունակականությունը՝ ընդհանուր շահերի ապահովման և միջազգային մակարդակում օրենքի գերակայության պաշտպանության համար և բարձր գնահատեց Ռուսաստանի և Չինաստանի կառուցողական դերն այդ հարցում։