Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ. Արման Թաթոյանն ահազանգում է, թե ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ`

🔴Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:

🔴 Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։

🔴ՀՀ սահմանադրության փոփոխություն՝ ըստ ադրբեջանական պահանջների։

🔴Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:

🔴Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:

🔴Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։

🔴Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:

Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։

🔷 Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։

Այնպես որ՝ բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ»:

Տեսանյութեր

Լրահոս