Սաուդյան Արաբիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության և բարգավաճման նոր փուլի։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ:

Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունն այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը և կապահովի զարգացման և բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Տեսանյութեր

Լրահոս