Բաժիններ՝

Կիևը չի պատրաստվում ներողություն խնդրել Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած վիճաբանության համար

Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության համար։ Այս մասին ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Զելենսկին միանգամայն ճիշտ էր թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի ստացվի։ Մոսկվայի կամավոր զիջումների ակնկալիքով խաղաղության հասնելը անհնար է», – նշել է Պոդոլյակը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահը պարզապես փորձել է ամերիկացի գործընկերներին փոխանցել առանցքային միտքը․

Պոդոլյակը նաև շեշտել է, որ սա որևէ կերպ չի կարող համարվել Զելենսկու «նվաստացում», այլ ընդամենը «էմոցիոնալ բանավեճ քաղաքական առաջնորդների միջև»։

«Այս հանդիպումն իր տեսակով նույնիսկ օգտակար էր։ Ընդգծելով մեր տարբերությունները՝ մենք կարող ենք հստակեցնել մեր դիրքորոշումները։ Ի տարբերություն մեզ՝ ԱՄՆ-ն դեռևս շարունակում է կարծել, որ Ռուսաստանի հետ կարելի է բանակցել»,-հավելել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս