Ալիևը մեկնում է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի հայտարարության համաձայն՝ նախագահական պալատում անցկացվելիք հանդիպումների օրակարգում լինելու են երկու երկրների կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

Քննարկման են առնվելու նաև ընթացիկ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նշվում է, որ այցի առթիվ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31