Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցվի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ: Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։

Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։

Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31