ՀՀ օրհներգը փոփոխվեց

ԱԺ-ն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների ներկայացրած օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3-րդ և 4-րդ. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։

Օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ-ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։

Կլինի նաև օրհներգի պաշտոնական ձայնագրություն մի քանի տարբերակով` և՛ ակապելլա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31