Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ միայն այնտեղ կարող է իրական աջակցություն ստանալ հակամարտության կարգավորման համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Super Express-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան՝ մեկնաբանելով փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը։
«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք որոշակի փակուղու հետ: Թվում էր, թե ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը կստորագրվի, բայց դա տեղի չունեցավ: Ես չգիտեմ, թե որքանով այն կարելի է վերագրել Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկու հույզերին, իսկ ինչքանով ՝ մարտավարական գործողություններին, միանշանակ դժվար է գնահատել։ Բայց փաստն այն է, որ իրավիճակը մնում է չլուծված»,- ասել է Դուդան։



